«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում ծառայությունների որակի բարելավումը և արդյունավետ կառավարումը մշտական առաջնահերթություն է։
Ուրախ ենք տեղեկացնել, որ հիվանդանոցի լաբորատոր-ախտորոշիչ և ճառագայթային ախտորոշման ծառայությունները ստացել են ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 հավաստագիր։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» կողմից տրված սերտիֆիկատը հավաստում է, որ մեր որակի կառավարման համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին։
Շնորհավորում ենք մեր թիմին՝ շարունակական ջանքերի և հերթական հաջողության համար։
.png)